Հունաստանը կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով արգելել է սերբ զբոսաշրջիկների մուտքը երկիր
Հունաստանը արգելել է սերբ զբոսաշրջիկների մուտքը երկիր՝ COVID-19-ով վարակման դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով, հայտնում է AP-ն:
Արգելքն ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ից եւ կտեւի մինչեը հուլիսի 15-ը, սակայն կարող է երկարաձգվել, հայտնել է կառավարության մամուլի խոսնակը:
Հունաստանի իշխանությունները նաեւ հայտնել են կորոնավիրուսով վարակման ինը նոր դեպքերի եւ վերջին 24 ժամվա ընթացքում մահվան դեպքերի բացակայության մասին: Ինը դեպքերից յոթը կապված է զբոսաշրջիկների հետ, որոնց երկիր ժամանելուն պես ստուգել են։
Հունաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 3519, նրանցից 192-ը մահացել է։
Կարծիքներ