ԱՄՆ-ում արծիվը հարձակվել է պետական անօդաչուի վրա ու շարքից հանել այն
ԱՄՆ-ում սպիտակագլուխ ծովարծիվը հարձակվել և ոչնչացրել է ԱՄՆ կառավարությանը պատկանող անօդաչու թռչող սարքը, որը թռչում էր Միչիգան լճի երկնքում ՝ 50 մ բարձրության վրա:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գիշատիչը շարքից հանել է 995 դոլար արժողությամբ Phantom 4 Pro Advanced անօդաչուն, ինչից հետո այն լիճն է ընկել:
Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետներն այդ սարքի միջոցով քարտեզագրում էին ափամերձ հատվածի էրոզիան:
Կարծիքներ