Հովհաննես Բաչկովը ստացավ օլիմպիական ուղեգիր
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ստացել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Գյումրեցի բռնցքամարտիկը հանդես կգա 63 կգ քաշային կարգում։ Բաչկովն օլիմպիական ուղեգիր ստացել է Եվրոպայի վարկանիշով, քանի որ իր քաշային կարգում առաջին համարն է:
Նա դարձավ Հայաստանի 15–րդ օլիմպիականը Տոկիո-2020-ում։ Հայաստանի օլիմպիականների կազմում են նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):
Կարծիքներ