Կարծում եմ՝ կխոսենք. Թրամփը մեկնաբանել է Պուտինի հետ շփումների հնարավորությունը

Կարծում եմ՝ կխոսենք. Թրամփը մեկնաբանել է Պուտինի հետ շփումների հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հնարավորությունը։

Թրամփը հայտարարել է, որ դեռ չի խոսել Պուտինի հետ, բայց  չի բացառել նման հնարավորությունը։ 

Նրա խոսքով՝ ընտրվելուց հետո ինքը խոսել է աշխարհի 70 առաջնորդի հետ և կարծում է՝ Պուտինի հետ էլ կխոսեն:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում