Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր պատժամիջոցներն ուղղված չեն ռուսների դեմ

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր պատժամիջոցներն ուղղված չեն ռուսների դեմ

Նոր հակառուսական պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարող են կիրառել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում, ուղղված են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ներուժի կրճատմանը և տնտեսությանը վնաս պատճառելուն, բայց ոչ երկրի քաղաքացիներին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակից, միջազգային տնտեսության և մրցունակության հարցերով պատասխանատու Փիթեր Հարելը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նրա խոսքերը մեջբերել է Reuters-ը։

«Մենք չենք կարող հայտարարել բոլոր քայլերի մասին, բայց այս դեպքում նպատակը Ռուսաստանի արդյունաբերական ներուժը նվազեցնելն է և ժամանակի ընթացքում արտադրական հզորությունները նվազեցնելը, այլ ոչ թե սովորական ռուս սպառողների դեմ գործելը», - ասաց Հարելը տեսահոլովակի միջոցով ելույթի ժամանակ: 

Գործակալության աղբյուրները նաև նշել են, որ ԱՄՆ իշխանությունները հնարավոր միջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի Դաշնություն համակարգչային չիպերի մատակարարումը սահմանափակելու համար։ Այդ կապակցությամբ ամերիկացի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացնում Հարավային Կորեայի և Թայվանի վարչակազմի ներկայացուցիչների հետ։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում