Ավարտվել են «Հայրենիք» կինոթատրոնի շենքի տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել են «Հայրենիք» կինոթատրոնի շենքի  տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց և Գ.Նժդեհ փողոցների հատման մասում` նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները։

Նախկին կինոթատրոնի վնասված սյունն էլ վերականգնելու է շենքի սեփականատերը։ Այժմ ընթանում է վերակառուցման նախագծի համաձայնեցման գործընթացը։ Քաղաքապետարանը մեկ անգամ մերժել է սեփականատիրոջ դիմումը, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել շենքի արտաքին տեսքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում