Եթե մի տեղ դու տասնապատիկ անգամ ավելի շատ ես, ազերի ծեծելը հաստատ հերոսություն չի. Արեն Մանուկյան
Լոսում, Բրյուսելում, կամ ուրիշ տեղ, որտեղ մեծ սփյուռք ունենք, շատ ենք, ուժեղ ենք, ու մեր ջահելները ադրբեջանցի են արունլվիկ անում, էդ հայրենասիրություն չի: Նույնիսկ եթե մայկի վրա մեր գերբն ա, կամ ձեռդ եռագույն կա:
Եթե մի տեղ դու տասնապատիկ անգամ ավելի շատ ես, ազերի ծեծելը հաստատ հերոսություն չի: Նույնիսկ անասունություն ա, որովհետև Լոսում քո արածի համար պատասխան ա տալու Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում ապրող հայը: Ու բոլոր էն քաղաքներում, երկրներում, որտեղ ազերիք հայերից շատ են, հիմա մերոնք վտանգի առաջ են, որովհետև մի խումբ անասուններ մի քայլից առաջ մտածել չգիտեն:
Ու ֆեյսբուքում էդ վիդեոները տարածող ու հրճվացող հորթերն էլ ոչ մի բանով պակաս չեն:
Կարծիքներ