Ստեփանակերտի բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 6-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 հասցեում, բնակելի շենքի 3-րդ հարկից ծուխ է նկատվում:
Օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:
Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Փրկարարները տարհանել են բնակելի շենքի 3-րդ մուտքի բնակիչներին և բնակարանից դուրս հանել այրվող իրերը:
Հրշեջ փրկարարներն արագ մեկուսացրել են կրակը և մարել, այն չի տարածվել հարևան բնակարաններում:
Հրդեհի հետևանքով տուժած և զոհ չկա:
Դեպքի վայրում աշխատել են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողները, «Շտապ բժշկական օգնություն կայան»-ի հերթապահ բժիշկները, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲԸ-ի հերթապահ խմբերը:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Կարծիքներ