Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել պետական հակակոռուպցիոն ծրագրին
Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաստատել է մինչև 2025 թվականը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ծրագիրը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Դենիս Շմիհալը։
«Այսօր կառավարությունը հավանություն է տվել Հակակոռուպցիոն պետական ծրագրին, որը 2021-2025 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման առանցքային գործիք է»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
«Ծրագիրը ներառում է միջոցառումներ՝ ուղղված հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հասարակության մեջ կոռուպցիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը և կոռուպցիայի համար անխուսափելի պատասխանատվության ապահովմանը»,- նշել է Շմիհալը։
Նրա խոսքով, փաստաթուղթը բաց է մնում առաջարկների ու լրացումների համար։
Կարծիքներ