Բենեդիկտ Քամբերբեթչը խոստովանել է, որ նոր ֆիլմի նկարահանման ընթացքում երեք անգամ նիկոտինային թունավորում է ունեցել
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը հայտնել է, որ «Շան ուժը» ֆիլմում ծխող ամերիկացի կալվածատիրոջ դերն իր համար չափազանց դժվար է եղել։ Այս մասին նա ասել է բրիտանական Esquire ամսագրի հետ զրույցում՝ դեկտեմբերի 1-ին Netflix-ում թողարկվելուն ընդառաջ:
«Երեք անգամ նիկոտինային թունավորում եմ ունեցել, իսկապես սարսափելի է, երբ պետք է շատ ծխել»,- ասել է դերասանը։
Քամբերբեթչը մարմնավորում է ԱՄՆ Մոնտանա նահանգի ամենամեծ կալվածատիրոջը։ Դերասանի խոսքով՝ ինքը պետք է ծխեր գլանափաթեթներ առանց ֆիլտրի, իսկ դա պետք էր անել կադր առ կադր։ Քամբերբեթչը բացատրել է, որ հենց այդ կերպ է լիովին ընտելացել կերպարին։
«Ես ուզում էի, որ սենյակում մարդիկ իմանային, թե ինչպես եմ ես բուրում, հենց դա էլ դժվար էր», – ասել է նա:
Քամբերբեթչը նաև հայտնել է, որ ինքը նյարդայնացած է 2022 թվականին նախատեսված «Բժիշկ Սթրենջը «Մադնեսի բազմաշխարհում» ֆիլմի թողարկումից, որում նա կրկին գլխավոր դերում է։
«Մտավախություն ունեմ երկրորդ մասի թողարկման հետ կապված, քանի որ առաջինը մեծ հաջողություն ունեցավ, իսկ Դոկտոր Սթրենջը շատ սիրելի կերպար է դարձել»,- ասել է դերասանը։
Կարծիքներ