Այս պահին վարակվելը ծանրաբեռնում է հիվանդանոցները, որոնք պետք են վիրավորներին. Աշոտ Սարգսյան
Ինչքան էլ ցավալի չլինի պետք է ասեմ, որ ոչ մի խնդրանք ու կոչեր չեն օգնում, այսօր ևս 2241 կորոնավիրուսային հիվանդության դեպք: Էլ չգիտեմ ոնց բացատրեմ, որ հիվանդանոց տեղափոխման համար հերթեր են, որ այդ մահճակալները պետք է հիմա ծառայեն վիրավոր զինվորների համար: Տղերքը կյանքի ու մահի կռիվ են տալիս ու չեն տրտնջում, մի դիմակ կրելը ինչա՞ որ չեք անում կամ սոցիալական հեռավորություն չեք պահում...Հասկացեք, որ բուժանձնակազմն էլ է հյուծվում, մի մասը տարբեր բժշկական հաստատթյուններ են մեկնել թե Արցախում, թե Հայաստանում, զինորների կողքին լինելու համար: Պատկերացնում եք, զինվորն էլ հրաման կատարելու փոխարեն ասի, բայց կարծում եմ ավտոմատով կրակելը չի օգնում, կամ կարծում եմ, որ այս դիրքը թողնենք մեզ վտանգ չի սպառնում՞՞: Տղերքը լուռ ենթարկվում են հրամանի ու պաշտպանում հայրենիքը: Էլ ոնց ասենք, ոնց բացատեք, որ այս ամենը հասկանալի լինւ: Ու խնդրում եմ, մի ասեք, թող հսկսեն, հսկողների մի մեծ մաս ռազմաճակատում է, սենց ենք մենք պահում թիկունքը՞: Պետքա ամեն մեկս գիտակցենք, որ այս պահին վարակվելը ծանրաբեռնում է հիվանդանոցները որոնք պետք են վիրավորներին:
Կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն ու ախտահանեք ձեռքերը, շատ հեշտ ու պարզ բանաձև է կանխարգելման համար:
Կարծիքներ