Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ բանաձևին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ բանաձևին

Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու և Ուկրաինայի, Մոլդովայի և Բոսնիա և Հերցեգովինայի ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին աջակցող բանաձևին:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ձայնի իրավունք չունի ԵՄ ընդլայնման գործընթացում. բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում։

Դեկտեմբերի 14-15-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում կքննարկվեն ԵՄ ընդլայնման հարցերը։ Իր արդյունքների հիման վրա Վրաստանը կարող է ստանալ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, ինչը նրան մերժել էին անցյալ տարի։ Նաև Ուկրաինային, Մոլդովային և Բոսնիա և Հերցեգովինային կարող են թույլ տալ բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ։

Ավելին, եթե Հունգարիան վետո դնի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման վրա, Վրաստանի դիմումը կարող է ինքնաբերաբար «ձախողվել»: Այս մասինավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները՝ վկայակոչելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում իր երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավոր մերժումն անվանել է «Վրաստանի պարտություն և հաղթանակ Ռուսաստանի համար»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում