Վրաստանը Ջավախքից 290 ուսանողի ՀՀ մեկնելու թույլտվություն է տվել

Վրաստանը Ջավախքից 290 ուսանողի ՀՀ մեկնելու թույլտվություն է տվել

Հայաստանում սովորող Վրաստանի քաղաքացի մոտ 290 ջավախքցի ուսանող վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտնում է Jnews կայքը։

Ըստ աղբյուրի՝ ուսանողները վրաց-հայկական սահմանը պետք է հատեն Սադախլոյի անցակետով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հայկական ուսհաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու կթույլատրվի մտնել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում