Մեքսիկայի հարավում առնվազն 13 ոստիկան է զոհվել հարձակման հետևանքով
Մեքսիկայի հարավային Գերերո նահանգում հոկտեմբերի 23-ին առնվազն 13 ոստիկան է զոհվել զինված խմբավորման հարձակման հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Formula ռադիոկայանը։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Ակապուլկո-Սիուատանեխո դաշնային մայրուղու վրա։ Առնվազն երկու ոստիկան վիրավորվել է։ Հարձակվողներին փնտրում են։
Կարծիքներ