Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆի կոշտ պատասխանը Էրդողանին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ:
«Էրդողանին չեն հայտնե՞լ, որ այն, ինչ նա Բաքվում թերի է մեջբերել, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած շրջանների բռնի անջատմանը իրանական հայրենիքից: Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»,- գրել է Զարիֆը՝ հավելելով՝ «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»՝ ի նկատի ունենալով Իրանի Ադրբեջան նահանգը:
Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել է անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին:
Կարծիքներ