Հայ Կաթողիկե պատրիարք Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը պատարագել են միասին
![Հայ Կաթողիկե պատրիարք Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը պատարագել են միասին](https://freenews.am/uploads/images/image_750x_61fbfa49b0cc1.jpg)
Տյառնընդառաջի տոնին ընդառաջ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքը հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը։ Հռոմի սրբազան քահանայապետը 2021 թ. սեպտեմբերի 23-ի կոնդակով հաստատել է Հռոմի Եկեղեցու և Հայ Կաթողիկե նորընտրյալ Կաթողիկոս Պատրիարքի և նրա Նվիրապետության ու ժողովրդի միջև Սուրբ Հաղորդությունը:
Եկեղեցական ավանդության համաձայն՝ նորընտիր Կաթողիկոս Պատրիարքն իր ընտրության օրը Քահանայապետին ներկայացրել է հավատացյալներին Հաղորդություն շնորհելու խնդրանք:
Կարծիքներ