Բաքուն խրախուսում, ավելի ճիշտ՝ կազմակերպում է աշխարհի տարբեր երկրներում հայ-ադրբեջանական բախումները․ փորձագետ
Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է խրախուսել աշխարհում ադրբեջանական սփյուռքի հակահայկական գործունեությունը։
Բաքվի բռնապետի վերահսկողության տակ գնտվող քարոզչամեքենաները հիմա էլ ակտիվորեն լուսաբանում, հետևաբար տեղեկացնում են, որ Կանադայում տեղի են ունենում բողոքի ակցիաներ «ընդդեմ հայկական ագրեսիայի»։
Այնուհետև , լուսաբանելով արդեն մեկնարկված ակցիաները, հայտնում են, որ մասնակիցները պահանջում են միջազգային հանրությունից, որպեսզի ազդեն Հայաստանի վրա և Հայաստանը «դուրս գա օկուպացված» տարածքներից, այլապես «կդիմեն ուժի»։
Սա ևս մեկ փաստ, որ պաշտոնական Բաքուն խրախուսում, ավելի ճիշտ՝ կազմակերպում է աշխարհի տարբեր երկրներում հայ-ադրբեջանական բախումներ։
Կարծիքներ