Եվրախորհրդարանը կոչ է արել՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային
Եվրախորհրդարանը պաշտպանել Է բանաձեւը, որը կոչ Է անում ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթղթի օգտին քվեարկել Է 529 խորհրդարանական, դեմ Է արտահայտվել 45-ը, 14-ը ձեռնպահ Է մնացել:
«Եվրախորհրդարանը եւս մեկ անգամ հորդորել Է Եվրամիության գագաթնաժողովին՝ ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային… Ինչպես նաեւ շարունակել աշխատանքը Վրաստանին նման կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ»,-ասվում Է բանաձեւում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 17-ին հանձնարարել Է՝ Եվրամիությունում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն կոչ Է արել՝ առայժմ նման կարգավիճակ չտալ Վրաստանին:
Այդ հարցի վերաբերյալ վերջնական լուծումը Եվրամիության ղեկավարները կընդունեն հունիսի 23-24-ին՝ Մադրիդի գագաթնաժողովում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում նենգություն Է որակել Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիության անդամի կարգավիճակներ տրամադրելու ԵՀ-ի հանձնարարականը:
Կարծիքներ