Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկելու համար պահեստավորվել է մոտ 2300 տ աղ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկելու համար պահեստավորվել է մոտ 2300 տ աղ

2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 420 միավոր տեխնիկա։

2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 2300 տ աղ։ 2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 35100 խմ ավազ ու շլաք։ Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում