Ռումինիան Թուրքիային խնդրել է համատեղ արտադրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը
Ռումինիան Թուրքիային խնդրել է դիտարկել Bayraktar անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայում Թուրքիայի դեսպան Օզգուր Քըվանչ Ալթանը :
«2023 թվականին Ռումինիան գնել է մեր Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքերի 18 միավոր: Դրանց մատակարարումները կշարունակվեն այս և հետագա տարիներին: Ռումինիան այս ապրանքների համատեղ արտադրության խնդրանք ունի», - ասաց նա: Դեսպանի խոսքով, պաշտպանական արդյունաբերության ոլորտում կան մի քանի սպասվող մրցույթներ, և ռումինական ընկերությունների հետ համագործակցությունը շատ կարևոր է թուրքական ընկերությունների համար։ Ալթանը նաեւ նշել է, որ չորեքշաբթի օրը Բուխարեստ է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ակնկալվում է, որ այդ հարցերը կլինեն նրա այցի օրակարգում։
Կարծիքներ