Իրանահայերի փախուստ, շարժ դեպի Հայաստան չկա. Սինանյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ այս պահին որևէ կոնկրետ տվյալ չկա, թե քանի իրանահայ է եկել Հայաստան։
Նրա խոսքով՝ իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չի արձանագրվել, և որպես այդպիսին հայերի զանգվածային շարժ կամ փախուստ դեպի Հայաստան չկա։
Սինանյանը նշել է, որ հնարավոր է պարբերաբար կապ հաստատել Իրանում բնակվող հայերի հետ։ Վերջիններս հիմնականում գտնվում են իրենց տներում, փորձում են հեռու մնալ վտանգավոր վայրերից և հույս ունեն, որ իրավիճակը շուտով կհանգուցալուծվի։
Նա նաև հավելել է, որ տեղեկություններ են շրջանառվում երկու թեթև վիրավորի մասին, սակայն այդ տվյալները դժվար է հաստատել։


Կարծիքներ