Մարդասիրական օգնություն տանող բեռնատարները Հայաստանից ուղևորվել են Սիրիա

Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տանող բեռնատարներն այսօր առավոտյան ուղևորվել են Սիրիա:
Երեկ Կառավարության նիստում որոշվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի՝ Թուրքիայի տարածքով Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները արագ և նվազ ծախսերով հասցնելու համար:
Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում էր քննարկվել հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։
Հիշեցնենք՝ տասնամյակներ շարունակ փակ անցակետը նախորդ անգամ բացվեց 2023-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկելու համար:
Կարծիքներ