Վենեսուելան 10 օրով արգելափակելու է X-ը
Վենեսուելայի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը որոշել է 10 օրով կասեցնել X-ը: Այս մասին X-ի իր էջում հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Նրա խոսքով, նա առաջարկ է ուղարկել Վենեսուելայի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովին արգելափակելու մասին, որը «որոշել է նախազգուշական միջոցի համար 10 օրով հանել X սոցիալական ցանցը շրջանառությունից»։
«Վենեսուելայում կա օրենք, կա սահմանադրություն, կան ինստիտուտներ, կա պետություն, կան մարդիկ, որոնց պետք է հարգել»,- ընդգծել է նա։
«X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը խախտել է Twitter սոցիալական ցանցի բոլոր նորմերը, որն այնուհետև ստացել է X անվանումը՝ տարածելով ատելություն, ֆաշիզմ, քաղաքացիական պատերազմ, մահ, վենեսուելացիների միջև բախումներ՝ խախտելով Վենեսուելայի բոլոր օրենքները», - ասել է Մադուրոն
Կարծիքներ