ՀՀ շրջանների մի մասում ձյուն և ձնախառն անձրև է տեղում

ՀՀ շրջանների մի մասում ձյուն և ձնախառն անձրև է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 17։15-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ճամբարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում