Հրատապ անհրաժեշտություն կա ԼՂ-ում միջազգային մարդասիրական անարգել հասանելիության. Բորել

Հրատապ անհրաժեշտություն կա ԼՂ-ում միջազգային մարդասիրական անարգել հասանելիության. Բորել

ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է անել ավելին: Այս մասին գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ իրենց մտքերը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` վառելիքի պահեստի պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են:

«Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է անել ավելին»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում