Երևանում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

Երևանում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանում մեկնարկող առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա 16:30-ին, որին էլ կհաջորդի 8 քաշային կարգերի մեդալային եզրափակիչները: Մրցումային երեք օրերին որակավորման մենամարտերը կկայանան առավոտյան, իսկ երեկոյան մրցահերթում կխաղարկվեն մեդալները:

Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում