Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է

Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ն, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 20-ին, երբ Երևանի կենտրոնում վրաերթի էր ենթարկվել Երևանի բնակիչ, 19-ամյա Մարտին Հ-ի կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից 2 օր անց երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին երեխային տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում