Ինչպես է պետք սնվել, եթե կորոնավիրուսով եք վարակվել
Եթե վարակվել եք կորոնավիրուսով, ապա մի շարք սննդատեսակներից ավելի լավ է խուսափել: Կորոնավիրուսի ժամանակ պետք է բացառել աղի սննդաեսակը՝ աղով ծխեցված ձուկ, թթու վարունգ եւ նմանատիպ այլ մթերք: Աղի մթերքը կարող օրգանիզմում խախտել աղաջրային բալանսն ու նպաստել արյան խտացմանը, նշում են մասնագետները:
Պետք է շատ ջուր խմել կորոնավիրուսի պարագայում՝ օրգանիզմը մաքրելու համար:
Անհրաժեշտ է հրաժարվել նաեւ ալկոհոլից, այն ջրազրկում է օրգանիզմը, ինչը կորոնավիրուսի դեպքում ծայրահեղ վատ է:
ԱՀԿ մասնագետներն էլ նշում են, որ կորոնավիրուսի ժամանակ պետք է նվազեցնել աղի օգտագործման քանակ, ինչպես նաեւ խուսափել մթերքներից, որոնք նատրիումի մեծ քանակ են պարունակում, օրինակ՝ սոյայի սոուսը: Բացի այդ, պետք է նվազեցնել քաղցրի քանակը, հանել սննդակարգից գազավորված ըմպելիքները: Փոխարենն անհրաժեշտ է շատ միրգ ուտել:
Կարծիքներ