Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում (լուսանկարներ)

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում (լուսանկարներ)

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորներն այսուհետ կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի Գործերի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը:

Գլխավոր հանձնակատարը Զարեհ Սինանյանը մասնակցել է ծրագրի բացմանը: Այն նախաձեռնել են Բեռլինի եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան, Հայ կենտրոն և Հերոսների վերականգնողական քաղաք հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը:

Ծրագիրը կգործի «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի կրթական կենտրոնում, որն անվանակոչվել է պատերազմում զոհված հերոս Արենի անունով:

Գլխավոր հանձնակատարը կարևորել է նման ծրագրի իրականացնումն ու սփյուռքի այս մակարդակի ներգրավվածությունը, ինչը հնարավորություն կտա պատերազմով անցնած զինվորներին և կամավորներին մոտ ապագայում ունենալ բարձր վարձատրվող մասնագիտություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում