Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 00։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «BMW», «Ford Focus», «Mercedes-Benz C 300» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև անցել հանդիպակաց գոտի և բախվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Ն., ծնված 1974 թ․)։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան և շտապօգնության աշխատակիցների հետ միասին վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարծիքներ