Գինցբուրգը հայտարարել Է, որ «Սպուտնիկ V»-ն լիովին արդարացրել Է իրեն
«Սպուտնիկ V» պատվաստանյութի կոնստրուկցիան այսօրվա դրությամբ լավագույնն ու բարձրարդյունավետն Է COVID-19-ի դեմ պայքարում:Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ականդեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել Է հարցազրուցում, որն օգոստոսի 11-ին հրապարակվել Է «Իզվեստիա» թերթում: «Երկու վեկտորային բաղադրիչներով պատվաստումն իրեն արդարացրել Է:
Բայց այստեղ խոսքը որեւԷ հատուկ կանխատեսման մասին չԷ, այլ պարզապես արդեն առկա Է փորձ, որն ստացվել Է Էբոլայի դեմ նախորդ պատվաստանյութից եւ MERS-ի (Middle East respiratory syndrome-related coronavirus- մերձավորաարեւելյան համախտանիշ, որը համավարակ Է առաջացրել 2012-2013 թվականներին) դեմ պատվաստանյութից, որն ունեցել Է մեր թիմը: Մեկ տարում «Սպուտնիկ V»-ն լիովին արդարացրել Է իրեն»,-հայտարարել Է Գինցբուրգը: Նա ընդգծել Է, որ «Սպուտնիկ V»-ի ազդեցության վերաբերյալ իր կանխատեսումներն իրականացել են: «Ապշեցուցիչ Է, թե ինչպես Է ամեն բան իրականանում: Այն ամենը, ինչի մասին մենք զեկուցել ենք ՌԴ նախագահին (Վլադիմիր Պուտինին), բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում:
Եվ այն բանի հետ կապված ենթադրությունները, թե պատվաստանյութի այս կոնստրուկցիան այսօրվա դրությամբ կդառնա լավագույնն ու բարձրարդյունավետը, բոլորն իրականանում են»,-ճշտել Է Գամալեյայի անվան կենտրոնի տնօրենը: Բացատրելով, թե ինչու են COVID-19-ի դեմ մյուս վեկտորային պատվաստանյութերը պակաս արդյունավետ, քան «Սպուտնիկ V»-ն, Գինցբուրգը նշել Է, որ այնտեղ չկան օժանդակ տարրեր»: «Դե չեմ Էլ վախենա ենթադրել, որ բաղադրիչների մաքրման աստիճանը, որոնք մեր երկրում օգտագործում են «Սպուտնիկ V»-ի համար, գերազանցում Է այն մաքրման տեխնոլոգիան, որն օգտագործում են վեկտորային պատվաստանյութեր պատրաստող ոչ մեր երկրի արտադրողները»,-նշել Է ակադեմիկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ