Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից
Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը կհրաժարվի միջազգային կարգի մրցավարության գրքույկից:
Այս մասին հայտարարեց Ալեքսանյանը: «Այսքան տարի մրցավարությունից հետո որոշում եմ կայացրել, մրցավարական գրքույկը ետ վերադարձնել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային: Հրաժարվում եմ միջազգային կարգի մրցավարի կոչումից և այդ կարգի մրցավարական ղեկավարության հետ ճանապարհը շարունակելուց: Այս որոշումն իմն է, և ես դեռ չեմ քննարկել այն ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի և նախարարության հետ»,- ասաց Ալեքսանյանը: Վերջինս նման կերպ իր բողոքի ձայնն է բարձրացնում Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամների նկատմամբ անարդար մրցավարության դեմ:
Գևորգ Ալեքսանյանը միջազգային կարգի մրցավարի կոչումը ստացել է 1999 թվականին: Օլիմպիական խաղերից բացի Ալեքսանյանը դատել է մրցամարտեր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Կարծիքներ