Թուրքիայի հայ առաքելական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին խիստ վտանգված է
Թբիլիսիի Հայ Առաքելական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցուն վտանգ է սպառնում, ահազանգել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցին շուտով կդառնա անհասանելի ու շենքերով պարփակված, և չի զգացվում, որ որևէ մեկը պատրաստվում է վերականգնել եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը։
Հայտարարության մեջ մտավախություն է արտահայտված, որ եկեղեցին կարող է փլվել Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու պես, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից։
«Ալիք»-ի փոխանցմամբ՝ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․
«2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա սկսվել է բարձրահարկ հյուրանոցի շինարարություն, ինչը մեծ դժգոհություն է հարուցել հասարակության շրջանում, բայց, ցավոք, հասարակության արտահայտած մտահոգություններն ու դժգոհությունը ցանկալի արդյունք չեն տալիս։ Կառուցվում է հյուրանոց, որը, եկեղեցու հիմքը վնասելուց զատ, լուրջ վտանգ է դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար և այդ շինարարության պատճառով կորսվում է վերջինիս ճարտարապետական արժեքը։
Կարծիքներ