Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մի քանի անգամ դատապարտված տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։
Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են իրավապահները, տարածքը սահմանազատվել է:
Քննիչի կողմից «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է մահացածի ինքնությունը:
Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ