Ստեփանակերտին «մահախոսական» կարդացողները կույր են աչոք և մտոք` մայրաքաղաքը կանգուն է մեծամասամբ
Խոնարհում քեզ իմ Մե՜ծ ԱԶԳ...
Սիրելի ու թանկ Հայություն, լավ լուրեր եմ (ենք) բերել ձեզ` ի հեճույս սահմանից և Արցախից ամենատարբեր խողովակներով եկած կեղծ, դավաճանական ու պարտվողական լուրերի:
1. Հերթական հումանիտար առաքելությունը կատարեցինք: Ես քո ցավը տանեմ Հայ մարդ. էս ինչ սեր ու հոգատարություն ես տածում տեսակիդ հանդեպ:
2. Արցախը կայուն է ու ԿԱՆԳՈՒՆ..
3. Մարդիկ շարունակում են ճիշտ է` զգուշավոր, բայց իրենց հանապազ-բանուգործը:
4. Ստեփանակերտին «մահախոսական» կարդացողները կույր են աչոք և մտոք` մայրաքաղաքը կանգուն է մեծամասամբ:
5. Հայ ԶԻՆՎՈՐՆ ու Արցախցին ոգով արի են, իսկ մտքով` անպարտ, բազկով էլ ուժով ու զորեղ, ինչպես վերձիգ այս եկեղեցին` իր ֆանտաստիկ մեծ առաքելությամբ և, իհարկե, ՊԱՐԳԵՎ Սրբազանը:
Կարծիքներ