ԱՄՆ նախկին փոխնախագահն անտուն է մնացել
Կոլումբուսի օդանավակայանի թռիչքուղու մոտ տեղարդված բարձրախոսները հնչեցրել են նահանգի ոչ պաշտոնական երգը՝ «Back Home Again in Indiana», երբ ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է այնտեղ անցած շաբաթ:
«Ես արդեն խոստացել եմ Քարենին, որ այս ամառ կվերադառնանք Ինդիանա»,-ասել է Փենսը հավաքվածներին:
«Տնից լավ տեղ չկա»,-գրում է BI-ը:
«Նա տուն չունի, նա ապրելու տեղ չունի»,-BI-ին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից մեկը:
Համաձայն աղբյուրներից մեկի՝ Փենս զույգը կանգ է առել հարմարավետ տնակում, որն Ինդիանայի նահանգապետն օգտագործում է որպես ապաստարան: Եթե դա այդպես է, ապա նրանք պետք է թույլտվություն հարցնեն նահանգապետ Էրիկ Հոլքոմբից:
Նախկին փոխնախագահի մտերիմ երկու հանրապետականներ ասել են, որ իրենք լսել են, որ ԱՄՆ նախկին երկրորդ զույգը կանգ է առել Կոլումբուսում Փենսի եղբոր մոտ: Միակ բանը, որում նրանք վստահ են, այն է, որ Փենս զույգը փոխնախագահի նստավայրից դուրս գալուց հետո գնալու տեղ չի ունեցել:
Փենս զույգն արդեն 10 տարի է՝ տուն չունի, փաստացի, տեղափոխությունները վաղուց նրանց կյանքի մաս են դարձել:
Կարծիքներ