Թուրքական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքին

Թուրքական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքին

Թուրքիայի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան ահաբեկչական է համարում։ Այս մասին հայտնում է  SHAFAQ News տեղեկատվական պորտալը։

Անկարան PKK-ին համարում է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։ Հարվածները հասցվել են Անկարայի կողմից արգելված կուսակցության հենակետերին։ Թուրքական իշխանությունները մեղադրել են PKK-ին և սիրիացի քրդերին նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած հարձակման մեջ, որի հետևանքով զոհվել է վեց մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում