Իրանի առաջնորդը կողմ է մուլտֆիլմերում հիջաբի օգտագործմանը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ֆեթվա է հրապարակել, որում ասվում է, որ մուլտֆիլմերի բոլոր կին հերոսները պետք է հիջաբ կրեն: Այս մասին տեղեկացնում է Alarabiya News լրատվականը` հղում տալով իրանական Tasnim գործակալությանը:
Իրանի առաջնորդի Telegram-ի էջի բաժանորդներից մեկը նրան հարցրել է նկարված հերոսների հիջաբ կրելու մասին:
«Սկզբունքորեն, նման հիպոթետիկ իրավիճակում հիջաբ կրելը ինքնին չի պահանջվում: Այնուամենայնիվ, այն կրելու արգելքի խախտումը չի կարող անհետևանք մնալ: Հետևաբար, անիմացիոն ֆիլմերում հիջաբ կրելու պահանջը պետք է պահպանվի»,-ասել է Խամենեին:
Ֆեթվան ցանկացած հարցի վերաբերյալ որոշում է, որը հիմնված է իսլամի սկզբունքների և մահմեդական իրավական պրակտիկայի նախադեպերի վրա:
Կարծիքներ