Թող մանդատները վայր դնեն. Մհեր Արմենիան՝ Արթուր Վանեցյանին միանալու մասին
Ես չեմ պատրաստվում միանալ ընդդիմության ակցիային: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է երգիչ, իրեն նաև քաղաքական գործիչ համարող Մհեր Արմենիան՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չի՞ ցանկանում միանալ նստացույց հայտարարած Արթուր Վանեցյանին:
Հարցադրմանը՝ ո՞րն է պատճառը, Մհեր Արմենին չմանրամասնեց՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ճիշտ կանեն մանդատները վայր դնեն, ոչ թե հավաքներ կազմակերպեն:
«Խորհրդարանական ընդդիմությունը ինչ ԱԺ-ում է, ոչ մի բան չի անում, մենք չենք տեսնում նրանց աշխատանքի արդյունքը: Ցույցեր կազմակերպելն անիմաստ է»,- ընդգծեց նա:
Մհերի խոսքով՝ խորհրդարանն արդյունավետ չի աշխատում, և նոր ընտրությունների դեպքում այս պատկերը չի լինի, բայց և չնշեց, թե հաջորդ խորհրդարանում ո՞ր ուժերին է տեսնում:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շուրջ 3 օր է՝ Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է հայտարարել:
Կարծիքներ