Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վանաձորի, տարածաշրջաններում, Արտաշավան գյուղի հատվածում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում