Եվրամիությունը կստեղծի եվրոպական պաշտպանության առաջին հիմնադրամը

Եվրամիությունը կստեղծի եվրոպական պաշտպանության առաջին հիմնադրամը

Եվրամիությունը հայտարարել է, որ կառույցի 27 անդամ երկրները համաձայնել են ստեղծել առաջին հիմնադրամը, որը կաջակցի եվրոպական դաշինքի պաշտպանական ոլորտի զարգացման ծրագրերին և կբարձրացնի արդյունավետությունը ռազմական ոլորտում: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

7,95 մլրդ եվրո արժողությամբ ԵՄ պաշտպանության հիմնադրամը 2021-2027-ի ժամանակահատվածի համար է: Նշվում է, որ գումարի մոտ 1/3-ը կծախսվի հետազոտական նախագծերի վրա: Մնացած մասը կօգտագործվի պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում