Պաշտպանության նախարար կնշանակվի Արշակ Կարապետյանը

Պաշտպանության նախարար կնշանակվի Արշակ Կարապետյանը

ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր ստացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին նշանակելու մասին:

Տեղեկությունը ՀԺ-ին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը:

Գեներալ-մայոր Կարապետյանը մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա ՀՀ վարչապետի խորհրդականն էր:

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում