Շտայնմայերը Զելենսկիի հետ քննարկել է իր հնարավոր այցը Կիև
Գերմանիայի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով գերմանական պետության ղեկավարի հնարավոր այցը Կիև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է գերմանական Welt-ը՝ վկայակոչելով Շտայնմայերի ներկայացուցչին։
Հրատարակության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել հունիսի 30-ին։ Շտայնմայերը վստահեցրել է Զելենսկիին Ուկրաինային Գերմանիայի շարունակական աջակցության հարցում և շնորհավորել Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Քննարկման մեկ այլ թեմա էր Շտայնմայերի հնարավոր այցը Կիև։
Կարծիքներ