Սիերա Լեոնեում բենզատարի պայթյունի հետևանքով 100 մարդ է մահացել

Սիերա Լեոնեում բենզատարի պայթյունի հետևանքով 100 մարդ է մահացել

Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիտաունեում  բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է  100-ը։ Այս մասին հայտնել է  “Синьхуа”  գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ոստիկանությանը։

Մայրաքաղաքի դիահերձարանից նշել են, որ իրենց մոտ է գտնվում պայթյունի հետևանքով մահացած 95 մարդու մարմին։

Երկրի առողջապահության նախարարի տեղակալը Reuters գործակալությանն հայտնել է, որ 100-ից ավելի մարդ հոսպիտալացված է։

Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան բենզատարի վթարի ենթարկվելու պատճառով։ Մարդիկ հավաքվել են շուռ եկած բեռնատարի մոտ և փորձել են հավաքել թափված վառելիքը։ Այդ ընթացքում բեռնատարը հրդեհվել է , ինչի հետևանքով տեղի է ունեցել  պայթյուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում