Չինաստանը ներկայացրել է Մարսի ուղեծրից ստացված նոր տեսանյութը
Չինաստանը նոր տեսանյութ է հրապարակել, որը բոլորովին վերջերս է ստացել Մարս ուղարկված «Տյանվեն-1» սարքի միջոցով:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, տիեզերասարքն արձակումից 7 ամիս անց հաջողությամբ հասել է Կարմիր մոլորակի ուղեծիր: Բացի նկարահանումներ անելուց, «Տյանվեն-1»-ը համալրված է հատուկ մարսագնացով, որը Կարմիր մոլորակում վայրէջք կկատարի մայիս-հունիս ամիսներին:
Նշվում է, որ ամերիկյան նորագույն ռոբոտ-սարքն օրեր անց նույնպես կհայտնվի Մարսի ուղեծրում: Ակնկալվում է, ոչ դա տեղի կունենա երեքշաբթի:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն ավելի վաղ արդեն ուշադրություն են հրավիրել տիեզերքում սպասվող մրցակցությանը, քանի որ միաժամանակ Մարսի ուղեծրում կգտնվեն ամերիկյան, չինական և Արաբական Միացյալ Էմիրությունների մարսագնացները: ԱՄԷ-ի տիեզերասարքը Երկրից մինչև մարսիական ուղեծիր ճանապարհը հաղթահարել է փետրվարի 9-ին՝ չինական սարքից մեկ օր շուտ:
Կարծիքներ