Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Յուրի Փարամազյանի ծննդյան օրն Է

Այսօր ապրիլյան պատերազմի  հերոս  Յուրի Փարամազյանի ծննդյան օրն Է

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, սերժանտ Յուրի Փարամազյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։

Յուրին զոհվեց ապրիլի 2-ին՝ Մատաղիսի զորամասում տեղի ունեցած հրետակոծության ժամանակ, ծառայակիցների վկայությամբ՝ հերոսաբար փրկելով նորակոչիկների կյանքը: 

Հետմահու ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:  

Մարտունու Վ. Խաչատրյանի անվան ուսումնարանի լսարաններից մեկը 2017թ. անվանակոչվել է Յուրի Փարամազյանի անունով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում