Արտակարգ դեպք Գեղարքունիքում. 2 օր կայանված «Նիսսան»-ում դի է հայտնաբերվել
Այսօր՝ հունիսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 19:00–ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ 2 օր է, սպիտակ գույնի «Նիսսան» մակինշի ավտոմեքենա է կանգնած, որի մեջ դի կա:
Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու վարորդի նստատեղին մեջքի վրա պառկած վիճակում այնտեղից դուրս են բերել տղամարդու դի:
Ըստ աղբյուրի, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր:
Կարծիքներ