Վարորդը փորձ է արել կանգնեցնել ավտոբուսի ընթացքը և մնացել է 2-ի արանքում, ստացել կոտրվածքներ. Ասատրյան

Վարորդը փորձ է արել կանգնեցնել ավտոբուսի ընթացքը և մնացել է 2-ի արանքում, ստացել կոտրվածքներ. Ասատրյան

«Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը մեկնաբանել է ավտոբուսի վարորդներից մեկի՝ իր և մեկ այլ ավտոբուսի արանքում մնալու և ինքնավրաերթի  հետևանքով տուժելու  միջադեպի տեղեկատվությունը և մանրամասներ հայտնել:

«16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։

Վարորդը փորձ է արել կանգնեցնելու մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը։

Վարորդը ստացել է կոտրվածքներ, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ասատրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում