Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը, դատական ակտը ստանալուց հետո, վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են գլխավոր դատախազությունից՝ մեկնաբանելով Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին Վերաքննիչ դատարանի տված գնահատականը:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունից մեկնաբանեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ:

«Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական»,- հայտնեցին կառույցից:

Ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը:

Հիշեցնենք՝ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում