Սառնարանի պահեստարանից գողություն կատարած անձինք բերման են ենթարկվել
Փետրվարի 18-ի գիշերը ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քարակերտ գյուղի Երևանյան խճուղու չգործող սառնարանային պահեստի մոտից բերման են ենթարկել չորս տղամարդու՝ «ՎԱԶ-21150» մակնիշի մեքենայով հանդերձ։ Նրանք փորձել էին պարիսպն անցնելով՝ սառնարանային պահեստից գողություն անել։ Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածներից երեքը տվել են խոստովանական բացատրություն, որ փետրվարի 14-16-ն ընկած ժամանակահատվածում սառնարանային պահեստարանի տարածքից գողացել են էլեկտրական շարժիչներ, էլեկտրական սղոցարանի պողպատյա սկավառակներ և մալուխ։ Գողոնն իրացրել էին տարբեր վայրերում և ստացված փողը բաժանել:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Տուժողից ընդունվել է հաղորդում։ Կատարվում է քննություն։
Կարծիքներ